Հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ, նա բավականին մաշվեց. Բագրատ Էստուկյան
«Արամ Աթեշյանի հրաժարականից հետո Ստամբուլում սպասում են Պոլսո պատրիարքարանի տեղապահ ընտրված Գարեգին Բեկչյանի պատասխանին, որ գա Պոլիս ու ստանձնի տեղապահի պաշտոնը»,- այսօր լրագորղների հետ զրույցում այս մասին նշեց «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Նրա կարծիքով, պատրիարքարանի ընտրություններն այս անգամ չեն հետաձգվի և կանցկացվեն Գարեգին սրբազանի՝ Ստամբուլ այցից անմիջապես հետո:
«Գարեգին սրբազանի՝ Պոլիս գալով առաջին գործը պետք է լինի ընտրության հանձնախումբ կազմելը, հետո թեկնածուներին պետք է ճշտել, հետո նաև ընտրությանը մասնակցող պատգամավորների թիվը»,- ասաց նա՝ նշելով, որ առանձին բոլոր հայկական եկեղեցիներում է կազմակերպվելու ընտրությունը:
Էստուկյանի խոսքով, հավանական է, որ Արամ Աթեշյանն ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի. «Նա իր հույսը դրել է իրեն համակիր և համայնքում ազդեցություն ունեցող «հզոր ուժերի» բարերարների և լրատվամիջոցների ազդեցության և լծակների վրա: Իսկ համայնքն այլևս Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի: Ընդհակառակը, հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ: Աթեշյանը բավականին մաշվեց»։
«Ակոս»-ի խմբագիրը նշեց, որ հավանական թեկնածուների մեջ չորս անուն կա՝ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, սակայն հավանական է, որ այս թեկնածուներից մեկը կամ երկուսն իրենց թեկնածությունները հանեն և նոր թեկանծուներ իր հայտ գան։
Նշենք, որ այսօր Բագրատ Էստուկյանն արժանացավ ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակին՝ Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար։
«Կյանքիս ամենահիանալի պահն եմ ապրում, քանի որ այս պահը ծագում է իմ անցյալի և այժմյան աշխատանքով», - մրցանակը ստանալիս նշեց Բագրատ Էստուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Աթեշյանը հրաժարական է ներկայացրել
- Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին ու փառքին. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
- Աթեշյանը հարցը միտումնավոր տեղափոխել է ոչ կառուցողական դաշտ. թուրքագետ
- Մոսկվայում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներն անդրադառնալու են հենց Աթեշյանի խնդրին. Հացպանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին