Հալեպահայերը վերադառնում են իրենց տները
Ռուսական Առաջին ալիքը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են Հալեպում ապրող հայերը ռազմական գործողությունների դադարից հետո վերադառնում իրենց տներ: Լյուսի Ղարագյոզյանը մեկ ամիս առաջ է վերադարձել Գերմանիայից: Վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Հալեպ էր մեկնել զբոսաշրջության նպատակով:
«Գերմանիայում դժվար էր: Մենք այնտեղ օտար էինք: Ոչինչ չի փոխարինի հարազատ քաղաքաին: Երջանիկ ենք, որ վերադարձել ենք: հաբեկիչներն ավերել են ամեն ինչ»,-ասել է նա:
Հնագույն քաղաքի մեկ այլ հայ բնակիչ Անուշկա Առաքելյանը Հալեպում ապրել է 20 տարի: Ամբողջությամբ ավերված է գտել տունը: Հիմա ընտանիքի հետ ապրում է ընեկրների տանը:
Աղբյուրը նշում է, որ տարբեր գնահատականներով մինչ ռազմական գործողությունները Հալեպում ապրել է 60 հազար հայ: Պատերազմի տարիներին մեծ մասը լքել են իրենց տները:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջային տուր է անցկացվել
- Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում վերանորոգման աշխատանքներ են կատարվել. «Արևելք»
- Հալեպում 12 հազար փախստական վերադառնում է ազատագրված գյուղեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան