Համայնքների խոշորացումը բարեփոխում չէ, այլ չարիք. Սոս Գիմիշյան
Տեղական ինքնակառավարումը կառավարման կարևորագույն համակարգ է: Դրանից է կախված քաղաքացու կենսաապահովման խնդիրների լուծումը: Այդ է պատճառը, որ ՏԻՄ համակարգում բարեփոխումներ անելու համար պետք է նախ հասկանալ այդ ոլորտի նպատակներն ու խնդիրները: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանում ՏԻՄ համակարգի էությունը հասկացող ընդամենը մեկ-երկու մարդ կա:
«Ակնհայտ է՝ խոշորացված համայնքների սակավ բյուջեները բերելու են նրան, որ դրանք սկսելու են դանդաղ մահանալ: Եվրոպայում, մինչդեռ, բոլորովին այլ պատկեր է: Այնտեղ համայնքների խոշորացումը կայացած համակարգ է: Եվրոպայում առկա են համայնքները իրար կապող գերազանց ճանապարհներ, մշտական տրանսպորտ: Իսկ ահա Հայաստանում նույնիսկ մի քանի կիլոմետրով իրարից հեռու համայնքները խիստ դժվարությամբ են կապվում միմյանց: Հերիք է ձյուն գա, և դրանք ուղղակի մեկուսանում են իրարից, սկսում մեռնել»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Բանախոսն անթույլատրելի համարեց, որ ՀՀ իշխանությունները փորձում են նման անհեռանկար ծրագիր կյանքի կոչել: Նրա խոսքով, համայնքների խոշորացումը բարեփոխում չէ, այլ չարիք, որի պտուղները կերևան տարիներ անց:
«Կառավարությունը մասնակիորեն չի գիտակցում, մասնակիորեն էլ գիտակցում է՝ ինչ է անում: Մյուս կողմից, չի բացառվում, որ համայնքները խոշորացվում են, որպեսզի իշխանությունը սեփական վերարտադրման հարցն ավելի հեշտ լուծի»,- ամփոփեց Սոս Գիմիշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խոշորացումը համայնքներին կհասցնի «անապատացման». տնտեսագետ
- Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ
- Խոշորացումն արվում է մի քայլ առաջ գնալու եղած իրավիճակից. ԱԺ պատգամավոր
- Ինչո՞ւ է միջազգային նորմերի խախտումներով կատարվում համայնքների խոշորացումը
- Համայնքների խոշորացումից պետք է ձեռնպահ մնալ առնվազն մինչև սահմանադրական փոփոխությունները. Արծվիկ Մինասյան
- Եթե բնակիչները դեմ լինեն, ապա համայնքների խոշորացում չի լինի. Աշոտ Գիլոյան
- Համայնքների խոշորացումն ընդամենը կավելացնի գործազուրկների բանակը. «Ժամանակ»
- «Համայնքների խոշորացումից դրանք ոչ ավելի լավ են ապրելու, ոչ էլ լուծվելու են խնդիրները»
- Գյուղապետ. Համայնքների խոշորացումը ես ճիշտ չեմ համարում…
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում