Երևանը ռուսաստանցիների համար այս ամռան ամենաէժան զբոսաշրջային ուղղություններից է
Պարզվել է, որ սպասվող ամռանը ռուսաստանցիների համար ամենաէժան զբոսաշրջային ուղղությունը Մինսկն է։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Բելառուսի մայրաքաղաք ճանապարհորդությունը մեկ մարդու հաշվարկով կարժենա 18,5 հազար ռուբլի։ Արժեքի մեջ ներառված է Մոսկվա-Մինսկ-Մոսկվա թռիչքը, 3 աստղանի հյուրանոցում 3 օր կեցությունը, օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ տրանսֆերը, ինչպես նաև էքսկուրսիոն ծառայությունը։
Մինսկին հետևում է Երևանը։ Հայաստանի մայրաքաղաք այցելությունը մեկ ռուսաստանցու համար կարժենա 22,8 հազարն ռուբլի՝ կեցության և այլ ծառայությունների գները ներառյալ։ Եռյակը սահմանափակում է Պրահան։ Այստեղ հանգստանալու համար զբոսաշրջիկը պետք է վճարի 22,9 հազար ռուբլի։
Ցուցակի չորրոդ տեղում Թբիլիսին է, հինգերորդում՝ Բուդապեշտը։ Վեցերորդ հորիզոնականում Հռոմն է, որտեղ հանգիստն անցկացնելը ռուսաստանցի զբոսշրջիկի համար կարժենա 25,7 հազար ռուբլի։
Վերջին հորիզոնականում Լոնդոնն է՝ 38,5 հազար ռուբլի արժեքով, ընդ որում՝ այս գնով կեցություն հնարավոր է երկաստղանի հյուրանոցում, այն դեպքում, երբ նախորդ բոլոր քաղաքներում՝ երեք աստղանի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան