Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի
Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին:
Երեկ Ստեփանյանը հեծանվահրապարակում մեկնարկել է երկու մրցաձեւում` սկրեչ եւ խմբակային վազք: Նա երկու մրցաձեւերում անցել է եզրափակիչ. խմբակային վազքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 19-րդը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին փոխանցել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.
«Այս մրցաշարում մասնակիցների քանակն ավելի մեծ է, քան նախորդում: Այսպիսի բարձր միջին արագությամբ մրցաշարեր լինում են միայն եվրոպական էլիտ ռաունդներում:
Եվրոպայի առաջնությունից առաջ սա լավագույն նախապատրաստական փուլն է: Մենք ընտրել ենք հենց UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ռեյտինգային մրցաշարեր, որ Էդգարը բարելավի իր վարկանիշային միավորները»,- ասել էԱրմեն Գյոզալյանը:
Այսօր Էդգարը կունենա չորս մեկնարկ:
Լուսանկարը` Արմեն Գյոզալյանի անձնական արխիվից