
Կանադայի վարչապետն այս անգամ էլ ՆԱՏՕ-ի անդամներին զարմացրել է իր գուլպաներով
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այս անգամ էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին է զարմացրել իր գուլպաներով: Կանադայի առաջին դեմքը գործընկերներին ցույց է տվել իր գուլպաները: Գուլպաներից մեկը վարդագույն է եղել, մյուսը՝ երկնագույն, երկուսի վրա էլ պատկերված է եղել ՆԱՏՕ-ի դրոշը:
Huffingtonpost-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանն էլ Կանադայի վարչապետը մեկ այլ գույնզգույն գուլպաներով է ներկայացել:
Նրա գուլպաները մամուլի ուշադրության կենտրոնում էին հայտնվել մայիսի սկզբին: Այս անգամ հենց վարչապետն էր թվիթերյան իր միկրոբլոգում լուսանկար հրապարակել, ոտքերին «Աստղային պատերազմներ»-ի հերոսների նկարներով գուլպաներ՝ դեղին ու կապույտ:
These are the socks you’re looking for. #MayTheFourthBeWithYou#GuerreDesÉtoiles pic.twitter.com/AXTQkgmkYH
— Justin Trudeau (@JustinTrudeau) May 4, 2017
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին