
Ռոնալդուն 6 մլն եվրո փոխհատուցում է վճարել՝ հարկերից խուսափելու համար
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքնակամ 6 մլն եվրո է վճարել՝ հարկերից խուսափելու համար մեղադրանքից հետո։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Ռոնալդուն ինքնակամ վճարում է կատարել, որպեսզի խուսափի քրեական հետապնդումից և գործ բացելուց,ինչը հետագայում կարող էր հասցնել մինչև հինգ տարվա ազատազրկման։
Ավելի վաղ Իսպանիայի ֆինանսների նախարարությունը և հարկային ծառայությունը պորտուգալացուն մեղադրել էր հեղինակային իրավունքի վաճառքից ստացված 15 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար: