ՊԵԿ նախագահը՝ կրճատումների մասին
Ոչ միայն հարկայինում, այլ ընդհանուր ՊԵԿ համակարգում կրճատումներ են լինում,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Վաղուց կառուցվածքային փոփոխություններ ՊԵԿ-ում չէր եղել, հիմա որոշել ենա նաև կառուցվածքային փոփոխություններ անել»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա. «Նոր տեխնոլոգիական դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչը համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»:
Վարդան Հարությունյանն տեղեկացրեց, որ այժմ կառուցվածքային փոփոխությունները են իրականացվում, կրճատումներ, որպես այդպիսին, դեռ չեն եղել:
Լրագրողների հարցին, թե ասում են, որ ձեր կադրերին եք բերում ՊԵԿ համակարգ, նա պատասխանեց, նա պատասխանեց. «Այդ տեղեկությունները չեն հապատասխանում իրականությանը, որովհետև իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, բայց նման բան գիտեք որ չկա»։
Ինչ վերաբերում է մաքսակետերում կատարվող փոփոխություններին ու ձերբակալություններին, ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե որոշակի պահանջներ խախտվում են և մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, իհարկե կլինեն ձերբակալություններ և այլ երևույթներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին