Մարտուն Գրիգորյանը մտորում է ընտանյոք Ֆրանսիա արտագաղթելու մասին. «Ժամանակ»
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո Մարտուն Գրիգորյանը խորը ընկճախտի մեջ է։ Նա չի շփվում ոչ լրագրողների, որ քաղաքական թիմի անդամների հետ։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Ասում են՝ Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին տեղեկացրել է, որ Շիրակի մարզից ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Ֆելիքս Ցոլակյանը մեկ տարուց կնշանակվի որևէ այլ աշխատանքի, իսկ ինքը կգա ԱԺ։ Բայց դա տեղի կունենա հավանաբար 2018-ի ապրիլից հետո։ Մարտուն Գրիգորյանը միաժամանակ մտորում է ընտանյոք Ֆրանսիա արտագաղթելու մասին»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա