Կառավարություններն երբևէ որևէ գործողություն չեն իրականացնում, եթե չեն ստիպում նրանց. Ռութ Մեսինգեր
«Այսօր աշխարհում 65 միլիոն տեղահանված անձ կա: Այս թիվը վատթարագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Կա ավելի վատ խնդիր՝ սովը 21-րդ դարում, 21-րդ լիության դարում»,- «Aurora Dialogues-2017» քննարկումներին «Լիցքավորելով աշխարհը» խորագրով քննարկմանն ասաց «Քարթեր» կենտրոնի հակամարտությունների կարգավորման ծրագրի ղեկավար Հրայր Բալյանը՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին:
Նա նշեց, որ այսօր աշխարհում 20 միլիոն մարդ կրում է սովի հետևանքները, նրանց կյանքը վտանգված է: Հ. Բալյանն ընդգծեց, որ այս ամենը հակամարտությունների, պատերազմի հետևանք է:
«Միաժամանակ տեսնում ենք, որ այսօր աշխարհը դարձել է ավելի ցինիկ»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր խոսվում է կառավարությունների մտածողության փոփոխության մասին, որպեսզի այս իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնեն:
Քննարկմանը ներկա Search for Common Ground կամակերպության նախագահ և տնօրեն Շամիլ Իդրիսն ասաց, որ կառավարությունները քայլեր անում են հակամարտությունները կարգավորելու համար, բայց դրանք արդյունավետ չեն այսօրվա աշխարհում առկա մարտահրավերները հասցեագրելու համար:
«Կարևոր է նշել, որ երիտասարդները պետք է մեջտեղ գան, դառնան իրավունքների պաշտպանության ջատագովներ: Այսօր աշխարհն ավելի շատ հիմնվում է մրցակցային մոտեցումների վրա: Ամբողջ գաղափարը ոչ թե այն է, որ մյուս կողմին հաղթել, այլ պետք է հասկանալ խնդիրները, փորձել գտնել լուծումներ, ճանապարհներ, որպեսզի ձևավորենք մի աշխարհ, որն ապահով է, հարմար բոլորի համար»,- նշեց նա:
Ամերիկահրեական համաշխարհային ծառայության ներկայացուցիչ Ռութ Մեսինգերն ասաց, որ անկախ նրանից, կառավարություններն ավտոկրատ են կամ ժողովրդավարական, երբևէ որևէ գործողություն չեն իրականացնում, եթե չեն ստիպում նրանց:
«Երբեմն ստիպում է հակամարտությունը, երբեմն ընդդիմությունը, հակառակորդը: Երբեք միտված չեն գլոբալ կամ մարդու իրավունքների ոլորոտում որևէ աշխատանք կատարելուն: Կառավարությունները հատկապես մարդու իրավունքների ոլորտում շատ անտարբեր են և զգուշությամբ են գործում»,- նշեց նա:
Նրա խոսքով, ավելի շատ պատրաստակամ են մարդասիրական օգնություն ցուցաբերել, քան մարդու իրավունքները պաշտպանել, հատկապես երբ խոսքը գնում է փախստականների մասին:
«Մենք պետք է ստիպենք կառավարություններին ինչ- որ աշխատանք կատարել ոչ միայն որևէ երկրում մարդասիրական օգնություն տրամադրելով, այլ նաև ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական պետություններում առկա փախստակաների ճգնամաժամին, սեփական երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովել»,- նշեց Ռ. Մեսինգերը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքն երբևէ լրագրող կամ լրագրողական չի դառնա. BILD օրաթերթի փոխխմբագիր
- Աշխարհը մեր կարիքն ունի. «Ավրորայի» հավակնորդները՝ մարդասիրության մասին
- Դուք փոխել եք մեր կյանքը. «Ավրորա-2016»-ի դափնեկիր
- Ռուբեն Վարդանյան. Մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
- «Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում
- «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողն է 7-ամյա Արփի Ղազարյանը
- «Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին