Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը դրական առաջընթաց է. Պյոտր Սվիտալսկի
Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ անդամ երկրների դեսպաններ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պյոտր Սվիտալսկին, միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է դեռ մայիսի 6-ին, այնուհետ շարունակվել Գյումրիում,Վանաձորում, Կապանում, Գորիսում և Եղեգնաձորում։
«Մենք կցանկանայինք ցույց տալ, որ Հայստանը շատ կարևոր է մեզ համար, նա ընդլայնված եվրոպական ընտնիքի անդամ է։ ԵՄ-ն զարգացման ծրագրերի ամենամեծ դոնորն ու աջակիցն է։ Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների համար միջավայրը լավն է։ Ապագայի համար ևս շատ հավակնոտ օրակարգ է մշակված»,- ասաց նա։
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ԱԺ մարդու իրավուքների հանձնաժողովի՝ պետաիրավականի հետ միավորմանը, ԵՄ դեսպանը պատասխանեց՝ երկուշաբթի Բրյուսելում Հայաստանի հետ տեղի կունենա մարդու իրավունքների վերաբերյալ ևս մեկ երկխոսություն, և կքննարկվեն ոլորտային բազմաթիվ հարցեր։
«Մենք կօգտվենք այս երկխոսության հնարավորությունից, որպեսզի բարձրաձայնենք մեր մտահոգություններն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ լրացուցիչ առաջընթաց է անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է ԱԺ 2 հանձնաժողովների միավորմանը, ապա դա կոալիցիայի որոշումն էր։ Միայն կարող եմ ասել, որ անցած շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այցի ժամանակ այս հարցը բարձրացվեց։ Հանձնաժողովի նախագահը մարդու իրավուքններին առնչվող որոշակի առաջարկներ արեց ԱԺ խոսնակին, փոխխոսնակին և խմբակցությունների ղեկավարներին»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։
Անդրադառնալով Հայաստանում հակակաոռուպցիոն մարմնի ստեղծմանը՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշեց՝ իրենք հավատում են, որ այդ մարմնի ստեղծումն արդեն իսկ դրական առաջընթաց է, և ինքն անձամբ խրախուսում է նման մարմնի ստեղծումը։ Ընդ որում, շատ կարևոր է, որ այդ մարմինն անկախ լինի և չկառավարվի որևէ մեկի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան