Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է ԼԳԲՏ թեմայով պաստառները
Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Երևանի փողոցներում ԼԳԲՏ թեմայով պաստառները:
Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղադասարյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքելով քաղաքացիների դժգոհություններին գրել է.
«Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել են 3 գովազդային պաստառներ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել»:
Ավելի վաղ ԼԳԲՏ համայնքի խնդիրներով զբաղվող կազմակերպություններից մեկը հայտարարել էր, որ մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում առկա են ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ։
Պաստառներից մեկում երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող տղամարդկանց գրակախառնության նկար է, որտեղ գրված է. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»:
Լուսանկարը՝ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան