Մասնագետ. Սկլերոզի հիմնական դրսևորումներն ամենևին էլ հիշողության հետ կապված չեն
Սկլերոզի հիմնական դրսևորումներն ամենևին էլ հիշողության հետ կապված չեն: Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության բաժնի վարիչ Նունե Եղիազարյանը:
Նա բացատրեց, երբ հյուսվածքները մահանում են, դրանք վերականգնել հնարավոր չէ, մնում են սպիեր:
«Ցրված սկլերոզը նշանակում է, որ ուղեղում առաջացել են բորբոքային օջախներ, հետո դրանք սպիացել են, այդ օջախները ցրված են: Կարող են լինել տեսողական նյարդերում, ողնուղեղում, գլխուղեղում, հավասարակշռության կենտրոնում, ամենուրեք: Հիվանդությունը խրոնիկական է, կարող է կրկնվել»,-բացատրեց մասնագետը:
Նունե Եղիազարյանի ներկայացմամբ, հիվանդությունը պայմանավորված է իմունիտենտի խնդիրներով:
«Առայժմ մեր ունեցածք գիտելիքները բավարար չեն հասկանալու՝ որտեղ է խնդիրը այս հիվանդներ մոտ, որպեսզի կարողանանք ավելի նուրբ ու տեղային միջամտել, այս պահին մենք միայն իջեցնում ենք իմունիտենտը, սակայն որոշ դեպքերում դա էլ հաճախ հանգեցնում է բարդությունների»,-ասաց մասնագետը:
Մանրամասները՝ տեսանյութը: