Ֆեյսբուքն երբևէ լրագրող կամ լրագրողական չի դառնա. BILD օրաթերթի փոխխմբագիր
Կարևոր է լրատվամիջոցներով հաղորդել փախստականների հետ կապված և հաջողված, և սարսափելի պատմությունները, երկուսն էլ պետք է լուսաբանել: «Aurora Dialogues-2017» քննարկումներին «Լիցքավորելով աշխարհը» խորագրով քննարկմանն ասաց նիգերիացի և ամերիկացի լրագրող Չիկա Օդուան՝ խոսելով մեդիայի դերի մասին:
Նա նշեց, որ «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը Նիգերիայում բազմաթիվ աղջիկների է փախցրել, որոնց մեծ մասը մեծ դժվարությամբ վերադարձել են տուն, գտել իրենց ծնողներին:
«Չափազանց կարևոր է ներկայացնել այս պատմությունները, ինչպես են վերադարձել տուն, ինչպես են նրանք հոգեբանական, սոցիալական աջակցություն ստացել: Միաժամանակ կարևոր է ներկայացնելու այն սարսափելի պատմությունները, որոնք տեղի են ունենում նույն այդ աղջիկների կամ մյուս փախստականների հետ»,- նշեց նա:
BILD օրաթերթի փոխխմբագիր Ֆլորիան Ֆոն Հայնցը նախ ասաց, որ պետք է սահմանել, թե ինչ է նշանակում լրատվամիջոց:
«Խոսում ենք լրատվամիջոցների դերի մասին, բայց լրատվամիջոցներն ու լրագրողներն այլևս տարբեր են, տարբեր աշխատանքներ են իրենց բնույթով: Կան սոցիալական ցանցեր, կա սոցիալական լրատվություն: Մենք կարող ենք Ֆեյսբուքն օգտագործել որպես հարթակ, բայց այս հարթակը երբևէ լրագրող կամ լրագրողական չի դառնա: Եթե ուսումնասիրենք սոցիալական ցանցերը, օրինակ, Ֆեյսբուքը, կհասկանանք, որ այնտեղ ներկայացվում է տեղեկատվություն, որն իր լավագույն նկատառումներով չի հաղորդվում մեզ, միգուցե փաստեր այնտեղ չկան: Ես նույնիսկ տեղեկատվություն չեմ ցանկանում այն անվանել: Միգուցե, ասեկոսեներ»,- նշեց նա:
Ֆ. Ֆոն Հայնցի խոսքով, բազմաթիվ փախստականներ, դժբախտաբար, իրենց հույսը դնում են հենց այս չստուգված տեղեկատվության վրա, չեն ծանոթանում պաշտոնականին:
«Հենց այդ ասեկոսներին հետևելով՝ մարդիկ սխալ ճանապարհներ են բռնում, այնպիսի փոխանցման միջոցներում են հայտնվում, որ բերում է մահվան: Կամ լսում են, որ եթե գնան Գերմանիա, կարող են նաև իրենց ընտանիքներին տեղափոխել, բնակարան ստանալ: Հենց այդ պատճառով էլ շատ փախստականներ գնացին Գերմանիա, որովհետև ճշգրիտ աղբյուրները չէին աշխատում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը մեր կարիքն ունի. «Ավրորայի» հավակնորդները՝ մարդասիրության մասին
- Դուք փոխել եք մեր կյանքը. «Ավրորա-2016»-ի դափնեկիր
- Ռուբեն Վարդանյան. Մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
- «Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում
- «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողն է 7-ամյա Արփի Ղազարյանը
- «Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում