Աշոտ Ղահրամանյան. Շարունակելու եմ պաշտոնավարել
«Շարունակելու եմ պաշտոնավարել, պահելու եմ մարզպետի պորտֆելը, իմ աշխատանքով եմ վստահ»: Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Անդրադառնաով հարցին, արդյոք գործադիրում են իրեն վստահեցրել պաշտոնավարումը շարունակելու մասին, նա ասաց քննարկումներ չեն եղել:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև գյուղմթերքի մթերման, ցածր գնի խնդրով:
«Վարունգի արժեքն իջել էր, դրա համար էին մարդիկ բողոքում, վարունգն անցած տարի քիչ էր, կաղամբն էլ` հակառակը: Մթերումները մասնավոր ընկերությունների հետ կապված հարցեր են»,-ասաց նա: