Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացել է իր պարգևը: Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի առթիվ, մարզական փայլուն մրցելույթների և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան