Հայերը կարող են լինել նյութապես աղքատ, բայց հոգեպես չափազանց հարուստ են. Վարդան Գրեգորյան
«Այս հանդիպման համար ընտրված վայրը պատահական չէ: Այստեղ՝ Մատենադարանում, պահվում են հայկական, ղպտական, ասորական, պարսկական ձեռագրեր: Ավելի քան 22 հազար գրված ձեռագրեր կան այստեղ»,- «Aurora Dialogues» քննարկումների երկրորդ օրվա սկզբում իր ելույթում ասաց «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր, մրցանակի Ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը:
Նրա խոսքով, հանդիպում են Արարատ լեռան ստվերի ներքո, որը հայկական դիմադրության, տոկունության խորհրդանիշն է: Վ. Գրեգորյանն ասաց, որ ընտրել են այս վայրը նաև պատմական կարևորության պատճառով. «Այս գանձարանը՝ արժեքների, մշակութային, պատմության, ապահովում է հարատևություն և հավատքի կայունությունը»:
Նա նշեց, որ հայերը յուրահատուկ են, բայց նաև համաշխարհային մեծ ուժի մաս են կազմում, այդ ուժն էլ գիտելիքն է, հարատևությունը, տոկոնությունը:
«Հայերը կարող են լինել աղքատ՝ ֆիզիկապես, նյութապես, բայց հոգեպես չափազանց հարուստ են: Այս հողը, կառույցը մենք ընտրել ենք «Ավրորա» մրցանակաբաշխության անցկացման հետ կապված ՝ ևս մեկ անգամ փաստելով, որ մեզ միավորում է հենց այդ գիտելիքը: Գիտելիքն ուժ է»,- ասաց Վ. Գրեգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թողարկվել է նամականիշ՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին
- Կառավարություններն երբևէ որևէ գործողություն չեն իրականացնում, եթե չեն ստիպում նրանց. Ռութ Մեսինգեր
- Ֆեյսբուքն երբևէ լրագրող կամ լրագրողական չի դառնա. BILD օրաթերթի փոխխմբագիր
- Աշխարհը մեր կարիքն ունի. «Ավրորայի» հավակնորդները՝ մարդասիրության մասին
- Դուք փոխել եք մեր կյանքը. «Ավրորա-2016»-ի դափնեկիր
- Ռուբեն Վարդանյան. Մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան