Մանվել Գրիգորյան. «Ազգ-բանակ»-ը ֆորմեն հարգելու համար է
«Ոչ միայն կարողանում ենք մեր ձեռք բերած հաղթանակներին տեր կանգնել, երիտասարդներն արդեն վայելում են դա»: Լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով Սարդարապատի հուշահամալիրում նշում էր առաջին հանրապետության տոնը:
«Առանց խնդիրների առաջընթաց չի լինում: Խնդիրները պետք է լինեն, որ լուծեն, կարողանան առաջ գնալ: Այսօր որ ես ձեզ նայում եմ, հիանում եմ, ըսե՞նց առաջընթաց»,-ասաց նա:
Անդրադառնալով շփման գծում իրավիճակին, զինծառայողների զոհվելու դեպքերին` նա ասաց. «Դե բա սահման ենք պահում: Թշնամու հետ ենք պատերազմում, հազար տարուց ավելի մեր մուսուլմանական հարևանների հետ պատերազմի մեջ ենք: Երբ որ սովետմիություն է եղել, հազար անգամ ավելի շատ մարդու կյանք է նվիրվել, քան հիմա, երբ անկախ պետություն ենք»:
«Ազգ-բանակ» հայեցակարգի մասին խոսելիս ասաց, որ ինքն ու Երկրապահը ողջունում և աջակցում են առաջ քաշված ծրագրերը. «Չեմ իմանում ո՞վ ոնց է մեկնաբանում, բայց ֆորմեն հարգելու համար է»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան