«Փրկված և նվիրաբերված մշակութային արժեքներ հայրենիքին». Ցուցադրություն Սարդարապատում
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի հայոց ազգագրության և ազգային պայքարի պատմության ազգային թանգարանում բացվել է «Փրկված և նվիրաբերված մշակութային արժեքներ հայրենիքին» ցուցադրությունը:
Թանգարանի տնօրենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցադրությունը բացվել է երկու օր առաջ:
«Այստեղ ներկայացված են պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոցը, մասնավորապես Հալեպում պղնձագործությամբ զբաղվող ամենամեծ տոհմի՝ Գալէմքեարեանների աշխատանքները»,- ասաց տնօրենը:
Նրա խոսքով, հավաքածուն Հայաստանին նվիրել է Հարություն Գալէմքեարեանը՝ կտակի համաձայն: Կարեն Արիստակեսյանը հավելեց, որ ցուցադրության գաղափարը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանինն է: Սա ժամանակավոր ցուցադրություն է, որը կգործի մինչև տարեվերջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան