Վարչապետ. «Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը
Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում քիչ անց կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությունը համարում է տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը: Ֆեյսբուքյան իր էջում կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նախաձեռնության ու այն իրականություն դարձնող մարդկանց շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը:
Նա գրել է.
«Այսօր տեղի կունենա տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 2017թ. «Ավրորա»-ի մրցանակաբաշխությունը։
Պատահական չէ, որ այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունենում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Դա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ընդամենը մի քանի տարի անց իր մեջ ուժ ու կամք գտավ ստեղծելու իր անկախ պետությունը: Եվ այսօր՝ 100 տարի անց, ցեղասպանություն վերապրածների անունից փրկիչներին երախտագիտություն հայտնելը ու ուրիշներին օգնելն իսկապես չափազանց ոգևորիչ է և ապացուցում է, որ մենք հաղթած ու հաջողության հասած ազգ ենք:
Վստահ եմ, որ այս նախաձեռնության ու այն իրականություն դարձնող մարդկանց շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին
- Թողարկվել է նամականիշ՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին