Միգրացիոն քաղաքականությունն ավելի շատ քաղաքական և տնտեսական կարճաժամկետ շահերի վրա է հիմնվում. պրոֆեսոր
«Վերջին 20 տարում միգրանտների իրավունքներով եմ զբաղվում: Այս տարիների ընթացքում ակնհայտ է, որ միգրացիան ոչ միայն կառուցվածքային երևույթ է, այլ նաև բազմաշերտ»,- «Aurora Dialogues» քննարկումների «Միգրացիա. Ճգնաժամից դեպի ինտեգրում» խորագրով քննարկմանն ասաց պրոֆեսոր, ՄԱԿ-ի՝ միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Պաբլո Սերիանի Սերնադասը:
Նրա խոսքով, միգրացիոն քաղաքականությունն ավելի ու ավելի ձևավորվում է նեղ մոտեցմամբ, որն ավելի շատ հիմնված է առասպելի, կարծրատիպերի վրա, և ոչ թե փաստերի:
«Ավելի շատ քաղաքական և տնտեսական կարճաժամկետ շահերի վրա է հիմնվում, քան համակողմանի մոտեցման, որն ընդգրկում է իր մեջ կարճաժամկետ և երկարաժամկետ արձագանքները, որպեսզի հասցեագրվի այս կառուցվածքային երևույթը»,- ասաց նա:
Պ. Սերնադասի կարծիքով, միգրացիոն քաղաքականությունները պետք է կոչվեն պետական ընդունման քաղաքականություններ, քանի որ մարդու հիմնարար իրավունքը, որը պետք է պաշտպանվի, ինչպես նաև օրենքի գերակայնության հիմնական սկզբունքները չեն կիրառվում միգրանտների դեպքում, հատկապես նրանց դեպքում, ովքեր գտնվում են անորոշ վիճակում:
«Առանցքայյին կարևորություն ունի համապարփակ միգրացիոն քաղաքականության մշակումը, որը կընդգրկի միգրացիայի բոլոր հարթությունները: Միգրացիան պետք է լինի նաև կրթության, առողջապահության, սոցիալական ապահովման պատասխանատու մարմինների ուշադրության կենտրոնում»,- նշեց նա
Քննարկմանը ներկա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի՝ Մոսուլի գրասենյակի ղեկավար Հովիգ Էթյեմեզյանը նախ ասաց, որ հայկական ծագում ունի, ծնողները հայ են, ծնվել են Լիբանանում, նախնիները փրկվել են Հայոց ցեղասպանությունից:
Նա նշեց, որ այն, ինչ արվում է փախստականների համար, ընդամենը նրանց կարիքների մի չնչին մասն է բավարարում: Հ. Էթյեմեզյանը միաժամանակ ընդգծեց, որ փախստականները, միգրանտները նաև մարդկայն դրական կապիտալ են:
SEED հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Շերի Քրահամ Թալաբանի խոսքով, փրկված փախստականներին անհրաժեշտ է երկարաժամկետ, ամբողջական, համակողմանի մոտեցում՝ հոգեկան, ֆիզիկական առողջություն, տնական պայմաններ, պարզապես աջակցություն, որը չափազանց կարևոր է ապաքինման համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայերը կարող են լինել նյութապես աղքատ, բայց հոգեպես չափազանց հարուստ են. Վարդան Գրեգորյան
- Թողարկվել է նամականիշ՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին
- Կառավարություններն երբևէ որևէ գործողություն չեն իրականացնում, եթե չեն ստիպում նրանց. Ռութ Մեսինգեր
- Ֆեյսբուքն երբևէ լրագրող կամ լրագրողական չի դառնա. BILD օրաթերթի փոխխմբագիր
- Աշխարհը մեր կարիքն ունի. «Ավրորայի» հավակնորդները՝ մարդասիրության մասին
- Դուք փոխել եք մեր կյանքը. «Ավրորա-2016»-ի դափնեկիր
- Ռուբեն Վարդանյան. Մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
- «Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում
- «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողն է 7-ամյա Արփի Ղազարյանը
- «Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
- «Ավրորա»-ի մրցանակակրի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին
- Ռուբեն Վարդանյան. Վստահ եմ, որ որպես ազգ՝ կարող ենք լինել հաջող
- Ռուբեն Վարդանյան. Պետք է օգտվել աշխարհով մեկ հայերի սփռված լինելուց
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում