«Ավրորա-2017»-ի դափնեկիրը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին
«Ավրորա-2017» մրցանակաբաշխության հաղթող Թոմ Քաթինան շնորհակալություն է հայտնում երեք հայ բժշկին, ովքեր կամավոր մեկնել են Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ՝ բուժելու հիվանդներին, մինչ ինքը Հայաստանում է: «Թումո» կենտրոնում հանդիպման ժամանակ ասաց դափնեկիրը:
«Եթե նրանք չգնային, ես չէի կարող գալ այստեղ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը: Բժիշկները՝ գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական և ֆինանսական պարտավորությունները:
Թոմ Քաթինան պատմեց, որ Նուբա լեռներում վերջին վեց տարվա ընթացքում քաղաքացիական պատերազմ է, այնտեղ կա սննդի խիստ պակաս: 750 հազար բնակչություն է ապրում այդտեղ: Հիվանդանոցը բացվել է 2008 թվականին:
«Խաղաղություն հաստատելու ուղղությամբ իրական ջանքերը քիչ են: Կարծում եմ՝ մեր խնդիրները կշարունակվեն ապագայում»,- նշեց նա:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերահսկում ձեր վախերը, որպեսզի շարունակեք աշխատել նման պայմաններում, «Ավրորա»-ի դափնեկիրն ասաց. «Այնպիսի ռեակցիաներ պետք է ունենալ, ինչպիսի ռեակցիաներ ունեն շրջապատի մարդիկ: Այնտեղի մարդիկ այնքան խիզախ են, տոկուն, ինքնուրույն: Տարիների ընթացքում ես էլ այդ մարդկանցից ուժ եմ ստացել: Դրանից առաջ ես իմ քրիստոնեական հավաքից էլ շատ ուժ եմ ստացել որպես միսիոներ»:
Նա նաև նշեց, որ շատ տպավորված է «Թումո»-ով, չի կարծում, որ ԱՄՆ-ում նման կարգի որևէ բան կա. «Սովորելու համար լավ հնարավորություն ունեք»:
Բժիշկ Քաթինան նաև կարծում է, որ երիտասարդ հայերի սրտին համապատասխանում է մարդասիրական աշխատանք կատարելը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան