Սիրիական բանակը Դամասկոս-Պալմիրա մայրուղին հսկողության տակ Է վերցրել
Սիրիայի կառավարական զորքերը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերադարձրել են վերահսկողությունը Դամասկոս-Պալմիրա հիմնական մայրուղու նկատմամբ։
«Իսլամական պետության ահաբեկիչները նահանջել են Սուխնեի կողմը: Դամասկոս-Պալմիրա մայրուղին բանակի և դաշնակցային ուժերի հսկողության տակ է»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ պատմել Է գործակալության զրուցակիցը:
Գրոհը շարունակվում է Պալմիրա քաղաքից դեպի արևմուտք: Սիրական բանակի ԻՊ ահաբեկչական անդամների դեմ մարտերը շարունակվում են Արաք քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա՝ Պալմիրա-Դեյ-էզ-Զոր ճանապարհին:
Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում և նահանջում են Սուխնե քաղաքի՝ իրենց գլխավոր հենակետի ուղղութամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական ավիացիան ոչնչացրել է Պալմիրա ուղևորվող ԴԱԻՇ-ի 120 անդամի
- Ռուս-սիրիական «Պալմիրա» ֆիլմը վարձույթում կլինի 2019-ին
- Սիրիայում գնահատել են Պալմիրայի հուշարձաններին հասցված վնասը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան