Նելլի Դուրյան. Առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները
Այս տարվա չորս ամսիների ընթացքում անչափահասների նկատմամաբ բռնության 59 դեպք է գրանցվել: Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալ հրապարակեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«Դրանք մասնավորապես ծեծի ու սեռական անձեռնմխելիության ու սեռական ազատության դեմ ուղղված դեպքեր են»,-ասաց իրավապահ մարմնի ներկայացուցիչը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը նախորդ տարվա համեմտ նվազել են 12-ով: Նվազել են նաև սեռական բռնության դեպքերը:
Ոստիկանություն-դպրոց համագործակցության արդյունքում այս տարվա չորս ամիսների ընթացքում դպրոցներում կամ դրանց հարակից տարածքներում բռնության դեպքեր չեն գրանցվել: Նախորդ տարվա առաջին չորս ամիսներին գրանցվել էր 3 դեպք:
Դուրյանը նշեց, որ առավել հաճախ ոտնահարվում են բաժանված ծնողների երեխաների իրավունքները:
«Երեխան դառնում է կռվախնձոր, մի ծնողից մյուսին տալ, շաբաթվա կտրվածքով ունենում ենք 2-3 դեպք»,-ասաց ոստիկանության գնդապետը:
Ն. Դուրյանն ասաց, որ ոստիկանության տեսադաշտում հայտնված երեխաները հիմնականում միակողմանի ծնողազուրկ են:
«Շատ դեպքերում մայրերը մեզ են դիմում տղաների, արդեն նաև աղջիկների հարցով, չեն կարողանում երեխաների հետ դեռահասության տարիքում հասկանալ, լուծել նրանց խնդիրները: Սրանք այն երեխաներն են, որոնց ծնողներն անուշադրության են մատնում, դրդում մուրացկանության: Այս ընտանիքներում են նաև այն երեխաները, որոնց իրավունքները ոտնահարվում են»,-ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը նշեց, որ ավելի հեշտ է դեպքերը կանխել, քան հետևանքները հաղթահարել:
«Մենք կենտրոնում 17 երեխա ունենք: Նրանց դեպքերը շատ պրոբլեմատիկ են, լուծումներ գտնելը շատ բարդ է»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում