Իրանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Թուրքիային սահմանակից Արևմտյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած զինված միջադեպին
Արևմտյան Ատրպատական նահանգում իրանցի սահմանապահների և քրդական «Փժակ» խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման հետևանքով 2 սահմանապահ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ դիվանագիտական խողովակների միջոցով Իրանը դիմել է Թուրքիային և սպասում է համապատասխան արձագանքին:
«Մենք չենք ցանկանում, որ Իրանի և Թուրքիայի սահմանում անկայունություն լինի»,-հավելել է Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հերքել է որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվությանը, թե Իրանն իր տարածքում ապաստան է տրամադրում «PKK»-ի անդամներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան