Կաննում իրանական «Պատվի մարդը» ֆիլմն արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակի
Կաննի կինոփառատոնի նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ «Հատուկ հայացք», արժանացել է իրանցի ռեժիսոր Մուհամեդ Ռասուլոֆի «Պատվի մարդը» ֆիլմը:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, մրցույթին մասնակցել է 18 ֆիլմ: Հատուկ մրցանակի է արժանացել ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Մատյե Ամալրիկը «Բարբարա» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ժասմին Տրինկան «Fortunata» ֆիլմի համար:
Լավագույն ռեժիսորի մրցանակը վերցրել է ամերիկացի Թեյլոր Շերիդանը «Քամոտ գետը» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակը շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր Միշել Ֆրանկոյին «Ապրիլի դուստրերը» ֆիլմի համար:
«Հատուկ հայացք» ծրագիրը ստեղծվել է 1976 թվականին: Այդ մրցանակին արժանանում են «անսովոր և համարձակ» ֆիլմերը:
Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղ», արժանացել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը:
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակին արժանացել է ամերիկացի դերասան Խոակին Ֆենիկսը, «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Դիանա Կրյուգերը: