Ընտրությունները Հայաստանում վերածվել են նպատակի, երբեմն՝ ինքնանպատակի. քաղաքագետ
Ընտրությունները Հայաստանում վերածվել են նպատակի, երբեմն՝ ինքնանպատակի: Հայաստանն առայժմ մնում է նպատակ չունեցող պետություն, նա վախենում է իր առջև նպատակներ դնել: Արդյունքում առկա են իրավիճակային, հիմնականում՝ սխալ լուծումներ: Դրանց գործադրման ժամանակ հաշվի չեն առնվում ապագա հնարավորությունները: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա համոզմամբ, մեր երկրում կան գեղեցիկ լոզունգներ, բայց դրանք գործնական դրսևորում չեն ունենում: Ավելին, եթե գործնական դրսևորում ունենային, ապա երկիրը կառչած չէր մնա ԵԱՏՄ-ին:
«Կառավարության կողմից էնտուզիազմ չկա: Իրանի հետ մեր հարաբերությունները դոփում են տեղում, մինչդեռ Հայաստանը պետք է օգտագործի իր տրանզիտային հնարավորությունները: Երկրում շարունակում են գործել մոնոպոլիաներ, այդ թվում՝ ռուսական: Դրանք մեզ պետք չեն, դրանք թիվ մեկ խոչընդոտն են»,- ասաց բանախոսը:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, դե ֆակտո իշխանությունը գտնվում է ԱԺ պատերից դուրս. «Եթե լինեն ֆորս մաժորներ, Հայաստանը չի կարողանալու դիմագրավել արտաքին մարտահրավերներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան