
Փոստանջյան. «Երկիր Ծիրանի»-ն կվերցնի ավագանու անդամի մանդատները
«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ վերցնելու են Երևանի ավագանու անդամի մանդատները:
«Քաղաքացիների կողմից մեզ տրված լիազորությունները մենք բանեցնելու ենք: Թե Հանրապետությունում, թե քաղաքապետարանում նրանք մեր դիմադրությունն են զգալու, մեր կողմից հարձակումներն են զգալու, ոչ թե ֆիզիկական, այլ հարձակում իրավունքի, օրենքի ու պահանջի տեսանկյունից»,-«Ազատություն» ռկ-ի եթերում հայտարարեց Փոստանջյանը:
Նրա խոսքով, իրենք պատրաստվում են լուրջ վերահսկողություն իրականացնել համայնքի բյուջեի միջոցների ծախսի նկատմամբ:
«Արդեն մեկ դրամի ծախսն էլ դժվարին, տեսանելի է լինելու: Իրենց համար դյուրին չի լինելու շարունակելու յուրացումը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշմամբ` Երևանի ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու մանդատները բաշխվել են
- «Երկիր Ծիրանին» ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին