Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ
Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի, թե արդյոք Թուրքիայի Ինջրիլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորները կհեռանան այնտեղից:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մի պաշտոնյա, որը, սակայն չի հրապարակել իր անունը:
Նա մասնավորապես ասել է. «Թուրքական կողմի հետ Ինջիրլիքի հարցում բանակցությունները շարունակում ենք, փորձելու ենք մինչև հունիսի կեսերը հասնել որևէ լուծման»:
Աղբյուրը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին Գերմանիայի պատգամավորներին հանդիպել Ինջիրլիքի գերմանացի զինվորների հետ, օրակարգ եկավ ռազմաբազայից նրանց դուրսբերման հարցը:
Գերմանացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար այլընտրանքային տարբերակ կարող է հանդիսանալ Հորդանանի ռազմաբազան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան