Հայաստանում նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները:
Մասնավորապես, 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 40.2 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները: Եթե այս տարվա հունվար-մարտին արտադրվել է 29.9 տոննա ցեմենտ, ապա 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ 50 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում 15 տոկոսով նվազել են տուֆի (կազմել է 40 853.0 տոննա), 47.2 տոկոսով՝ հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների (կազմել է 5 719.0 տոննա), 52.2 տոկոսով՝ գիպսային շաղախի (754 տոննա) արտադրության ծավալները:
Դրան զուգահեռ, 2017 թվականի առաջին եռամսյակում 2.1 անգամ աճել է ապակյա տարաների (կազմել է 16 015.5 հատ), 32.6 տոկոսով կրի, 43.3 տոկսով գաջի, 89.3 տոկսոսվ բնական քարից երեսպատման սալերի արտադրության
ծավալը: