Երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավարությամբ տեղի է ունեցած էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին, մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին։
Կարևորվել է նախատեսված միջոցառումներն ըստ ժամանակացույցի և բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը։
Աղբյուրը նշեում է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար։ Խնայողությունը կազմել է շուրջ 34 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի
- Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրողներ չունենք. Հ. Հարությունյան
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կավարտվեն 2019-ին
- Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը
- Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ. Երվանդ Զախարյան
- ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը լրացուցիչ քննարկման կարիք ունի
- Ատոմային նոր էներգաբլոկի շինարարության հարցը օրակարգից դուրս է եկել. «Ժողովուրդ»
- «Ռոսատոմի» տնօրենը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ուսումնասիրության միջանկյալ արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան