Արա Բաբլոյան. Հայաստանը և Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով
Հայաստանը և Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով. մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, իսկ Ադրբեջանը, հակառակը, գնալով թուլացնում է ժողովրդավարությունը: ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարևորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար՝ այս քայլը համարելով աշխարհում արդարության ևս մեկ հաղթանակ:
«Հպարտ եմ, որ իմ ժողովուրդը, վերապրելով Ցեղասպանությունը, տարիներ շարունակ չունենալով պետականություն, կարողացել է ստեղծել ժողովրդավարական և կայուն պետություն, որն այսօր օգնում է այլոց հաղթահարել իրենց առջև ծառացած նմանատիպ խնդիրները»,-ասել է նա:
Պետր Միկիսկան ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արա Բաբլոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի և Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորագրերը:
Դեսպան Միկիսկան անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի զարգացմանը և վերահաստատել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին ուղղված Չեխիա այցելելու հրավերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան