Մեդալների մոտ 70 տոկոսը Վրաստանից եկավ Երևան
Հայաստանի լողի մինչև 14 տարեկանների հավաքականը գերազանց հանդես եկավ Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին ընդհանուր առմամբ մասնակցեց 110 մարզիկ: Չնայած Հայաստանը մրցավայր ժամանել էր 16 լողորդով, սակայն նվաճեց խաղարկվող մեդալների շուրջ 70 տոկոսը՝ 32 ոսկե,10 արծաթե և 10 բրոնզե:
Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ բոլոր մեդալակիրներին թվարկելը շատ ժամանակ կխլի և նշեց միայն նրանց անունները, որոնք առավել հաջող են հանդես եկել:
Տղաներ. Միխաիլ Շախնազարով և Տարոն Սքիզաս՝ 6-ական ոսկե մեդալ:
Աղջիկներ. Եվա Կարապետյան՝ 5 ոսկի, 1 արծաթ, Լուսինե Վասիլյան՝ 3 ոսկի, 2 արծաթ, Սյուզաննա Գրիգորյան՝ 3 ոսկի,1 արծաթ:
Լուսանկարը` Ռաֆայել Վասիլյանի անձնական արխիվից