Մոսկվայում փոթորկի հետևանքով 8 մարդ է մահացել
Մոսկվայում փոթորկի հետևանքով 8 մարդ է մահացել: Ինտերֆաքսի հաղորդմամբ, վատ եղանակի հետևանքով մեկ մարդ մահացել է Կիրովոգրադ փողոցում, մեկ մարդ հրապարակներից մեկում, ևս 1 մարդ Անդրեևյան ափին: Բացի այդ, աղբյուրը հայտնել է երկու մարդու մահվան մասին փողոցներից մեկում և ևս մեկ մարդ մահացել է «Համալսարան» մետրոյի կայարանի շրջանում:
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում երկու մարդ արգելափակվել է տաղավարում: Ծառն ընկել է տաղավարի վրա: Արդեն հայտնի է, որ նրանք երկուսն էլ մահացել են: Բացի այդ, մեկ մարդ տուժել է ծառն ընկելու հետևանքով:
Մոսկվայի ԱԻՆ ծառայությունից հայտնել էին, որ այսօր վաղ առավոտից սպասվում է ուժեղ անձրև, կայծակ, կարկուտ, փոթորիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան