Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի
Վերջին տվյալներով՝ Մոսկվայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, մոտ 50 մարդ վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի առողջապահական գերատեսչությանը:
«Մոսկվային պատուհասած փոթորկի հետևանքով ներկա պահին բժշկական օգնության համար դիմել են ավելի քան 50 տուժած, որոնց թվում կան երեխաներ: 11 մարդ զոհվել է»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ հիվանդները քաղաքի 10 հիվանդանոցներում են: «Բժշկական օգնությունը տրամադրվում է անմիջապես և ամբողջությամբ»,- ընդգծել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան