Մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում
«Հաջորդ տարվա հունվարի 1-ից մեր մանկապարտեզների բոլոր շուրջ 6000 աշխատակիցներն ապահովված լինեն առողջապահական ապահովագրության փաթեթներով»: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքները:
«Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան