Կքննարկվի Հայաստանը դեպի Միջին Արևելք դեղերի արտահանման կամուրջ դարձնելու հարցը
Սանկտ Պետերբուրգի ԱՊՀ և ՌԴ մարզերի վարչության պետ Սվետլանա Ժուրկինայի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
ԱՆ հասարակայանության հետ կապերի վարչության հաղորդմամբ, պատվիրակության անդամ Սերգեյ Բերյոզինը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է, որ իր ղեկավարած բժշկական կազմակերպությունների ցանկում ընդգրկված են բազմապրոֆիլ պոլիկլինիկական համալիր, ուռուցքաբանական կլինիկա, ՌԴում պրոտոնային ճառագայթային բուժման առաջին կենտրոնը։ Իսկ մագնիսառեզոնանսային և համակարգչային շերտագրության 94 բաժանմունքները ՌԴից բացի ներկայացված են Ուկրաինայում և Հայաստանում։
«Գերոֆարմ» ընկերության ներկայացուցիչ Թիմուր Կիրաբաևը ծանոթացրել է դեղարտադրության ոլորտում իրենց ունեցած ձեռքբերումներին։
Որոշվել է առաջիկայում քննարկման առակա դարձնել մեր երկրում միջուկային բժշկության զարգացման և Հայաստանը դեպի Միջին Արևելք դեղերի արտահանման կամուրջ դարձնելու ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա