Բունիաթյան. Առաջարկում ենք ստեղծել ևս երեք հանրապետական ռադիոընկերություն
«Բացի Հանրայինից, առաջարկում ենք ստեղծել ևս երեք հանրապետական ռադիոընկերություն»: ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ասաց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիթայանը:
Նա ասաց, որ հարցը տարիներ շարունակ քննարկվել է տնտեսվարողների հետ, իհարկե դժգոհություններ եղել են:
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հարցրեց, ինչպե՞ս են կարգավորելու սահմանամերձ համայնքներում ադրբեջանական հաճախականությունների հարցը, միգուցե խլացուցիչներ տեղադրվե՞ն:
Բունիաթյանն ասաց, խլացուցիչների տեղադրումն այս օրենքով չի կարգավորվում:
«Մենք հարցը փորձելու ենք կարգավորել հաճախությունների հզորացմամբ»,-ասաց ՀՌԱՀ նախագահը:
Խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն էլ նկատեց, պետտուրքի չափը բարձրացնում ենք այն դեպքում, երբ ցանկանում ենք մեծացնել սփռումը:
«Դուք խոսե՞լ եք մարզային հեռարձակողների հետ: Նրանց համար ցանկացած բարձրացում էական է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Բունիաթյանն արձագանքեց, որ գուցե արտոնություններ տրամադրվեն կառավարության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան