Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ-ից Բրյուսելի հետ առանց գործարք կնքելու
Մեծ Բրիտանիան կարող է լքել Եվրամիությունը Brexit-ի հետ կապված առանց գործարք կնքելու: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը:
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ երկիրը կհրաժարվի բանակցություններից, եթե չհամաձայնվի Բրյուսելի կողմից առաջարկվող պայմաններին Brexit-ի հարցով:
«Գործարքի բացակայությունն ավելի լավ է, քան վատ գործարքը»,-վստահ է քաղաքական գործիչը:
Վարչապետը նաև նշել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները կսկսվեն առանց ուշացման՝ հունիսի 19-ին:
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը հունիսին հերթական գագաթնաժողովը կանցկացնի Brexit-ի շուրջ
- Անգելա Մերկել. Brexit-ի հարցում Մեծ Բրիտանիան պետք է ազատվի պատրանքներից
- Եվրախորհրդարանի ղեկավարը հայտարարել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին
- Brexit-ի կողմնակիցները և ընդդիմադիրները դուրս էին եկել բրիտանական քաղաքների փողոցներ
- Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան