Փաշինյան. Նման ավտոմատ մոտեցում բոլոր նախագծերի վերաբերյալ ընդունելի չէ
«Ես կարծում եմ, որ ավտոմատ մոտեցում բոլոր նախագծերի վերաբերյալ ընդունելի չէ»: ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 1.5 ժամ տևողությամբ չորս նիստ անցկացնելու վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
«Շատ բան չկա քննարկելու, բայց օրակարգում առնվազն երկու հարց ունենք, որոնք շատ լուրջ քննարկման առիթ պետք է տան, մեր խմբակցությունը դրա վերաբերյալ ունի շատ ծավալուն և կարևոր ասելիք, առաջարկությունների փաթեթ»,-ասաց Փաշինյանը:
Նա առաջարկեց, կառավարության կառուցվածքային փոփոխության վերաբերյալ օրենսդրական փաթեթի և Հատուկ քննչական ծառայության ու Քննչական կոմիտեի վերաբերյալ նախագծերի քննարկման համար նիստի տևողություն չսահմանել:
Բաբլոյանն ասաց, որ հարցը քննարկման ենթակա չէ, այն դրվեց քվեարկության:
Արդյունքում գրանցված 96 պատգամավորից քվեարկություն կատարեց 90-ը, որից կողմ՝ 70, դեմ՝ 9, ձեռնպահ 11 պատագամավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին