Մոլդովայի վարչապետը հայտնել է ռուս դիվանագետների արտաքսման պատճառը
Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ ռուս դիվանագետների հայտարարել են անցանկալի անձ՝ հատուկ ծառայություններից ստացած տեղեկությունների հիման վրա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողների հարցին՝ ում մասին է կոնկրետ խոսքը, Ֆի․իպը պատասխանել է, որ չի կարող բացահայտել այդ տեղեկատվությունը։
«Նրանք անցանկալի անձ են ճանաչվցել։ Դա ստանդարտ ընթացակարգ է։ Սա այն է, ինչ կարող եմ ասել։ Չեմ կարող հայտնել դրդապատճառները, որոնք տրամադրվել են հատուկ ծառայությունների կողմից»,- ասել է վարչապետը։
Այն մասին, որ Մոլդովայի ԱԳՆ-ն անցանկալի անձ էր հայտարարել հինգ ռուս դիվանագետների, հայտնի էր դարձել երեկ երեկոյան։ Քիշինրում ՌԴ դեսպան Ֆարիդ Մուհամեդշինը հաստատել էր, որ դիվանագիտական ներկայացուցչությունը համապատասխան նոտա է ստացել։ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը քննադատել էր կառավարության այս գործելաոճը։