Արարատյան բակալավրիատի ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը տրվեց
Այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կրթության գերազանցության ազգային ծրագրին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում ամփոփվեց ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվեց Արարատյան բակալավրիատի ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, ներկայացվեցին ԱԲ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ ՀՀ մարզերից և Արցախից:
«Հայաստանում ստեղծում ենք գերազանցության կենտրոններ, որոնց հիմնական դերակատարությունը ունեցած որակը աստիճանաբար դեպի ընդհանուր համակարգ փոխանցելն է», - մինչ շնորհանդեսը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, սա նաև առիթ է, որպեսզի մենք հասկանանք, որ հանրակրթության մեջ ունենք որոշակի կայուն որակ, որը գերազանցության կենտրոնների միջոցով զարգացնելու պարագայում կարելի է ունենալ միջազգային կարգի արդյունքներ: Նշենք, որ ՀՀ կառավարությունն իր դեկտեմբերի 15-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը հանրակրթական ուսումնական պետական հաստատություններում և ճանաչել ԱԲ-ի քննությունների արդյունքները ՀՀ բուհեր ընդունելության համար:
ԱԲ-ին դպրոցների միանալու գործընթացը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին, երբ ծրագրի թիմը երեք ամսում հանդիպեց մարզերի և Արցախի շուրջ 450 դպրոցի հետ՝ ներկայացնելու ծրագիրն ու դրան միանալու պայմանները: Արդյունքում 20 դպրոց մարզերից և մեկ դպրոց Ստեփանակերտից ընտրվեցին որպես ԱԲ ծրագրով առաջին թեկնածու դպրոցներ:
Նախատեսվում է, որ ԱԲ ծրագրով առաջին մարզային դպրոցներն իրենց գործունեությունը կսկսեն 2018 թվականի սեպտեմբերի 1-ից։
Զուգահեռ մեկնարկեց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում ուսուցիչների ներգրավման փուլը ինչպես թեկնածու, այնպես էլ այլ դպրոցներից: Ուսուցիչների առարկայական թեստավորումների աևդյունքները խոստումնալից են և հիմք են ստեղծում ծրագրի արդյունավետ տարածման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին