Համանախագահներն այցելելու են Հայաստան. Նախարար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տասը օրից կայցելեն Երևան, ցանկություն ունեն լինելու նաև Ստեփանակերտում: Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ չի կարող ասել՝ այդ ժամանակ Ադրբեջանը պատրաստ կլինի ընդունել եռանախագահներին, թե ոչ:
Հարցին, թե առաջիկայում նախատեսվա՞ծ են ՀՀ և Ադրբեջանի նախագահների կամ արտաքին գործերի նախարարների հանդիպումներ, Է. Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը երբեք դեմ չի լինում նման հանդիպումեներին՝ և արտգործնախարարների, և նախագահների մակարդակով:
«Եռանախագահների այցի ժամանակ հնարավոր է քննարկվի նման հանդիպումների հարցը, եթե, իհարկե, անհրաժեշտությունը լինի կամ լինի առաջարկ: Իհարկե, խոսքը դեռ գնում է նախարարների մակարդակով, որպեսզի նախագահների հանդիպման համար համապատասխան աշխատանք տարվի»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: