Դադարեցվեցին Մանուկյանի, Ծառուկյանի ու Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները
«Հիմք ընդունելով Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի ու Հարություն Ղարագյոզյանի մանդատից հրաժարվելու դիմումները և առաջնորդնելով ԱԺ կանոնակարգ օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով դադարեցվում են նրանց պատգամավորական լիազորությունները»: ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով, դրա վերաբերյալ արձանագրությունը ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածու Ալիկ Եղիկյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Օրկարագի երկորրդ հարցը ևս այս դաշինքինէ վերաբերում՝ ԱԺ պատգամավոր ընտրվածև լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մադատը «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձնագրությունների կազմում:
Հարակից հրապարակումներ`
- Նախքան մանդատից հրաժարվելը, Հ.Ղարագյոզյանը հյուրասիրություններ է կազմակերպել ու տոնել հաղթանակը. «Իրատես»
- «Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել
- Երևան ժամանելուն պես Խաչիկ Մանուկյանը Ծառուկյանի հետ «անվնաս» հանդիպելու ուղիներ է փնտրել. «Ժողովուրդ»
- Խաչիկ Մանուկյանի ու Հարություն Ղարագյոզյանի ապագան անորոշ է. «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին