«Ծառուկյան» դաշինքից մանդատներ կստանան Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նորա Առուստամյանը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում ուժը կորցրած ճանաչեց 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ալիկ Պետրոսի Եղիկյանի թեկնածությունը՝ հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:
ԿԸՀ-ն նիստի ընթացքում կազմեց արձանագրություններ՝ ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին (Արտյոմ Ծառուկյանի փոխարեն), Հակոբ Աշոտի Նազարյանին (հարություն Ղարագյոզյանի) և Նորա Սեդրակի Առուստամյանին (Խաչիկ Մանուկյանի փոխարեն) տալու վերաբերյալ:
ԿԸՀ հերթական նիստում քննարկվեցին նաև 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու անդամի թեկնածուների կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի հետևյալ թեկնածուները՝
Միքայել Մովսեսի Պողոսյան, Արամ Միսակի Սուքիասյան, Վահե Համլետի Նիկոյան, Դավիթ Սանասարի Օհանյան, Տիգրան Սերյոժայի Բարսեղյան, Արտավազդ Արարատի Սարգսյան, Մանվել Հրաչիկի Ջավադյան, Հրայր Սամվելի Անտոնյան, Ռուսլան Շահենի Բաղդասարյան, Դավիթ Մովսեսի Գրիգորյան, Արա Ալֆրեդի Սադոյան, Արտակ Գրիգորի Ալեքսանյան, Արմեն Իշխանի Ուլիխանյան, Վաղինակ Գևորգի Մկրտչյան,
Արմեն Գրիգորի Սարգսյան, Անուշ Աշոտի Նավասարդյան, Արտակ Միքայելի Հանիսյան, Արթուր Սամվելի Կիրակոսյան, Նարգիզ Սերոբի Զեյնալյան, Գրիգորի Գագիկի Գրիգորյան, Արմինե Ալբերտի Հովհաննիսյան, Անահիտ Ռուբենի Պողոսյան, Արմինե Սարգսի Վարդանյան, Անուշ Գրիշայի Սարգսյան, Ալվինա Վլադիմիրի Հարությունյան, Գայանե Սևանի Մարգարյան, Ժիրայր Հմայակի Վարդանյան:
ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչեց վերոնշյալ թեկնածուների գրանցումը: