
Microsoft կորպորացիան և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը
Այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության միջև:
Բանկի մարքեթինգի բաժնից հայտնում են, որ ստորագրված հուշագրով կողմերը պարտավորվել են զարգացնել Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը:
Մասնավորապես, նախատ եսվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացվող բիզնես դասընթացներին ավելացնել նաև «Բիզնեսի թվայնացում» և դրա կիրառությամբ գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ դասընթացներ:
Այս ամենին զուգահեռ՝ Բանկի sme.acba.am բիզնես պորտալում «Microsoft»-ի հետ համատեղ ստեղծվել է «Բիզնեսի թվայնացում» բաժին, որտեղ կտեղադրվեն բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութեր, թվայնացման առավելությունների, ընձեռվող նոր հնարավորությունները նկարագրող լուծումների վերաբերյալ խորացված տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն ընդլայնում է իրականացվող դասընթացների ոլորտները
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.Բիզնեսը 100 օրերի ընթացքում ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է «GREEN» վարկեր՝ ՓՄՁ-ների համար
- ՎԶԵԲ-ը վարկ է տրամադրում ԱԿԲԱ-ԿրեդիտԱգրիկոլ բանկին՝ անհատ ձեռնարկատերերին աջակցելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին