Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին
Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ Լրագրողների հետ այսօր կայացած զրույցում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Ընտրական օրնսգիրքն ամրագրել է նոր կանոնակարգում, որի համաձայն արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ ԿԸՀ կողմից նախապես նշանակված օրերից որևէ մեկին։ Կան մի շարք ժամկետներ՝ առաջադրման, գրանցման, քարոզչության։ Հիմնական կողմնորոշիչն, իհարկե, հանդիսանում է առաջադրման ժամկետը։ Ահա այս ժամկետների հաշվառմամբ էլ ընտրվում է այդ օրերից որևէ մեկը, որպեսզի ՏԻՄ արտահերթ ընտրություններ անցկացնելիս լիարժեք ծավալով պահպանվեն Ընտրական օրենսգրքով ամրագրված ժամկետները»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ հունիսի 18-ին ՀՀ որոշ համայքններում նշանակված են ՏԻՄ ընտրություններ, ևԱրտաշատ քաղաքային համայնքում ընտրություններ, թերևս, այդ օրը չեն կայանա, որովհետև դրանց նշանակմամբ հնարավոր չի լինի պահպանել ընտրական օրենսգրքով ամրագրված ժամկետները։
«Սա նշանակում է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի կուենան հաջորդ ՏԻՄ նտրությունների համար նշանակված օրը՝ նոյեմբերի 5-ին»,- ընդգծեց ԿԸՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանի համար շատ դժվար է լինելու Արտաշատում անցկացնել իր թեկնածուին. «Ժամանակ»
- Արգամ Աբրահամյան. «Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից»
- Արտաշատ համայնքի ավագանին որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Արգամ Աբրահամյանի լիազորությունները
- Հովիկ Աբրահամյանի երբեմնի հակառակորդի որդին կառաջադրվի Արտաշատում․ «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները