Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել
Պոլսահայ լրագրող «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը նոր մեղադրական եզրակացություն է ընդունել: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Մեղադրական եզրակացության մեջ կասկածյալների ցուցակում են հայտնվել գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի իշխանությունները համարում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնող, Գերմանիայում ապաստանած նախկին դատախազ Զեքերյա Օզը, ով նույնպես մեղադրվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ, ինչպես նաև ժանդարմերիայի մի շարք պաշտոնյաներ:
14-րդ դատարանը բավարարել է նաև այս նոր եզրակացությունը հիմնական գործին կցելու դատախազության պահանջը:
Ավելի վաղ նույն դատարանը 2 անգամ մերժել էր ընդունել մեղադրական եզրակացությունը՝ դրանում առկա թերությունների պատճառով:
Աղբյուրը նշում է, որ 3-րդ փորձից ընդունված եզրակացության մեջ գործով անցնող կասկածյալների զգալի մասը համարվում են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված գյուլենական կազմակերպությունների անդամներ:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հրանտ Դինքի ու Գարո Փայլանի մասին
- Դեսպան. Դինքի սպանությունից տասը տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը
- Քուրդ կուսակցապետը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ
- Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է գրել սպանության մասին
- «էրմենիհաբեր». Նոր մանրամասներ Դինքի սպանության դատավարությունից
- Դինքի սպանության գործով ընթացող 2 դատավարությունները միացվել են
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
- Դինքի սպանության գործով 26 նախկին պաշտոնյայի դեմ դատավարություն է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան