Թերեզա Մեյը պատմել է, թե որ երգի տակ է սիրում պարել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Metro հրատարակության հետ զրույցում պատմել է, թե ինչպիսի երաժշտությունը կարող է նրան հասցնել պարահրապարակ,- գրում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով՝ այդ երգը АВВА խմբի Dancing Queen երգն է։ Հենց այս երգը կարող է նրան ստիպել կանգնել և գնալ պարելու։
Վարչապետը նշել է, որ ինքն այն սերունդի ներկայացուցիչն է, որը շատ լավ է հիշում АВВА-ին։
Բացի դրանից, Մեյը պատմել է, թե որն է իր համար կատարյալ հանգիստը։ Տարբերակներից մեկը գնումներն ու սրճելն է, ինչպես նաև ամուսնու հետ ինչ-որ բան պատրաստելը։ Նա ասել է, որ բաղադրատոմսերի 100-ից ավելի գիրք ունի։
Հարցին, թե երբ է վերջին անգամ ընկերուհիների հետ երեկույթ կազմակերպել, Մեյը պատասխանել է. «Հա-հա։ Ես վարչապետ եմ, կարծում եք ընկերուհիներիս հետ երեկոներ ունենու՞մ եմ»։