Այսպիսի ծրագրերով է, որ հանրակրթությունը կարողանում է իր որակը պահել. Լևոն Մկրտչյան
«Այսօր մենք մի գերազանցության ծրագրի շնորհանդեսի ենք, որն արձանագրելով որոշակի արդույնք, դրա հիման վրա իջնում է դեպի մեր հանրակրթական ընդհանուր մակարդակ և փորձում է այդ մակարդակին տալ մոտիվացիա»,- այսօր Մատենադարանում ԱԲ ծրագրի մեկնարկի ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ յուրքանչյուր դպրոց, լինի գյուղում, մարզկենտրոնում, փոքր քաղաքում, թե Երևանում, իրեն տեսնում է այս ծրագրի մեջ և հնարավորությունի ունի աստիճանաբար որակը բարձրացնելով՝ հասնել այս ծրագրին։
«Այսօր մենք կանգնած ենք մեծ մարտահրավերների առջև, որոնք լուծելու համար իրավունք չունենք բավարարվելու միջին կրթական մակարդակով, պետք է փորձենք իրականացնել, լուրջ, հաշվարկված թռիչքներ։ Արարատյան բակալավրիատը Քեմբրիջյան համակարգի ճանաչում ստացած ծրագիր է։ Այսպիսի ծրագրերով է, որ հանրակրթությունը կարողանում է իր որակը պահել և մենք կարողանում ձեռք բերված արդյունքները հասցնել յուրաքանչյուր դպրոց»,- նշեց Լ. Մկրտչյանը։
«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ծրագրով հնարավոր կլինի Հայաստանում հայերենով միջազգայնորեն ճանաչելի քննություններ անցկացնել:
««Արարատյան բակալավրիատը» համաշխարհային մասշտաբով մրցունակ կրթական ծրագիր է: Այն համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին և շարունակաբար կրթական ծրագիրը կատարելագործվելու է: Բոլոր աշխատանքներն այսօր ավարտված են և ամեն ինչ պատրաստ է, որպեսզի այն ներդրվի բոլոր ավագ դպրոցներում»,- նշեց նա:
Ծրագրի միջազգային գործընկերներն են Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնը և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտը (IOE)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին